Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վիգեն Սարգսյան. Անթույլատրելի եմ համարում պաշտպանության նախարարի հրաժարականը, մինչև նոր նախարար նշանակվի

Վիգեն Սարգսյան. Անթույլատրելի եմ համարում պաշտպանության նախարարի հրաժարականը, մինչև նոր նախարար նշանակվի
09.05.2018 | 20:38

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսում շնորհավորեց մայիսյան տոների կապակցությամբ և ցանկացավ՝ հաղթանակների շղթան շարունակական լինի և ժողովրդին բերի ամրության զգացում: Իր հրաժարականի վերաբերյալ նա հստակեցրեց. «Ես հայտարարել եմ ու անթույլատրելի եմ համարում պաշտպանության նախարարի հրաժարականը, մինչև նոր նախարար նշանակվի՝ մեր մարտահրավերների պայմաններում: Որևէ բան ինձ իմ պարտականություններից հետ պահել չի կարող, մինչև չիմանամ՝ ով է ստանձնել այդ պարտականությունները»:

Նա բացառեց աշխատանքը նոր կառավարության կազմում` նախարարը վարձու աշխատանք չէ, քաղաքական պաշտոն է, թիմի, խոր վստահության խնդիր է: Վիգեն Սարգսյանը նաև բացառեց, որ ինքնամեկուսացվելու է գործընթացներից: «Ես համարում եմ՝ ժողովրդին կարելի է ամենատարբեր կարգավիճակներով ծառայել, և նախարարը դրա միջոցներից մեկն է»,-ասաց նա և նշեց, որ նախատեսում է տասը ժամանոց բրիֆինգ նոր նախարարի հետ:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ամեն ինչ անելու է, որ հաջորդ նախարարը հաջողի: «Չգիտեմ՝ որքանով իմ խորհրդի կարիքն ունի նոր նախարարը, բայց պատրաստ եմ լինելու այդ խորհուրդը տալ»,-ասաց նա և հույս հայտնեց, որ ծրագրերը կշարունակվեն իրականացվել, քանի որ քաղաքական հայացքների արդյունք չեն, այլ փոքր երկրում մեծ բանակ ունենալու ծրագրեր են:

Դիտվել է՝ 1979

Մեկնաբանություններ